«Միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջավայրը չի համարվում ընդհանուր. «Այն, որ դու կարող ես ունենալ տուն և դռնից, տան շեմից այնկողմ ի՞նչ տեղի կունենա, մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել, հետևաբար, ո՞նց լուծենք հոգսը։ Հոգսը լուծվում է ՏԻՄ-երով այդ գույքի գումարը գեներացնելով, բերելով մի տեղ և այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, ցանկապատը, դիմացի մանկապարտեզը կառուցելով»։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը ներդրել է մասնակցային բյուջեի գաղափարը, երբ համայնքի բնակիչներն են որոշում՝ որ խնդրի լուծման վրա ծախսվեն տեղական միջոցները. «Այս համակարգի դեմ խոսել, նշանակում է՝ ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ, եթե չունես կես մետրանոց ռեզինե սապոգներ, նշանակում է՝ գյուղում պետք է չկարողանաս դուրս գալ։ Մեր նախագիծն այն մասին է, որ մենք գյուղերը ցեխի միջից պետք է հանենք և մենք մեր գյուղերը ցեխի միջից հանում ենք»։
«Ո՞նց են ուժեղացնում, կենացո՞վ։ Սենց են ուժեղացնում»,- նշեց վարչապետը խոսելով 30 տարի ՏԻՄ-երի ինստիտուտն ուժեղացնելու մասին։