ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը:
Այդ համատեքստում, տարբեր հարցերի քննարկմանն անդրադառնալով վարչապետն ասել է. «Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում եմ, ասում եք՝ «Հա, երևի», «Դե, կարող է», «Դե, ճիշտ է այսպես անել»։ Ժողովուրդ ջան, էդ ամեն ինչը հստակ հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում։ Սենց՝ «Դե, երևի, դե, հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է»։ Սենց ո՞նց կլինի»։
Ըստ վարչապետի՝ ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում են, բայց ինքը չի կարող ամեն օր զանգել, հարցնել՝ երեկվա հանձնարարվածը արվո՞ւմ է, թե չէ:
«Հետո մի հատ հաջորդ շաբաթ, հետո մի հատ հաջորդ ամիս, հետո մի հատ էլ ամառը, ձմեռը։ Հետո ես գնամ մի տեղ այն տրամաբանությամբ, որ դա պիտի լինի, փոխարենը տեսնեմ՝ փոս է։ Ու այնտեղից վերադառնամ, գամ, ասեմ՝ բա ինչո՞ւ է փոս, և բացատրություններ, բացատրություններ, բացատրություններ»,- ասաց վարչապետը: