Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։

«Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան՝ դա իրենց համար է, և մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում։ Երբ մենք բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումները մի պարզ պատճառով՝ ստացվում է, որ միտումներ կան, որ այդ բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ այս պահին փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար»,— ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ