Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը հերքել է փետրվարի 19-ի գրառումը, որում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և վերջինիս եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:
Հերքմանն անդրադարձել է ԱԺ նախագահը՝ սոցցանցերի իր էջերում գրելով.
«Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:
Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:
Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա:
Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին»:
Նշենք՝ Զարոկյանն իր գրառման մեջ նշել է, որ տեղյակ չի եղել, որ Կառլեն Սիմոնյանը 2023 թվականին հրաժարական է տվել ընկերության տնօրենի պաշտոնից, «Եվրոասֆալտ»-ի տնօրենը չի հանդիսանում և սնանկության դիմում չի ներկայացրել: