Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

«Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը»:

Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է Գերմանիան ներկայացնող Տոմաշ Ֆրոյլիխը:

Նա հավելել է, որ հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել փախչել, իսկ մի շարք անձինք մինչև այսօր պատանդ են պահվում։

«Այսօր մենք ունենք աշխարհի առաջին քրիստոնյա երկրի մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում: Ինչո՞ւ ենք մենք այդքան քիչ լսում այս մասին»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ եվրոպացի որոշ գործիչներ հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։

Ֆրոյլիխը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունությունը բխում է ԵՄ-ի շահերից:

«Մեզ պետք են խաղաղ բանակցություններ, և պետք է պատշաճ վերաբերմունք հայ պատանդների, հայ ժողովրդի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ»,- շեշտել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ