Թրամփը շանտաժ է անում. Պուտինին պահանջ կներկայացնի, եթե չընդունի, պատերազմը կշարունակվի. Ստեփանյան. տեսանյութ

Փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռվից շուրջ երկու շաբաթ անց Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան վերջապես կարողացել են համաձայնության գալ․ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին՝ անհապաղ՝ 30-օրյա զինադադար հաստատել, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և պայմանով, որ նույն քայլին կգնա նաև Ռուսաստանի Դաշնությունը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ սա վերջանական համաձայնություն չէ, այլ ընդամենը ճանապարհային քարտեզ, որը Ռուսաստանի կողմից ընդունվելու դեպքում կողմերին հնարավորություն կտա զարգացնել միայն իրենց կարողությունները։

Ստեփանյանն ասում է՝ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է․ եթե ռուսական կողմը ցանկություն ունի գնալ այս գործարքին, կլինի խաղաղություն, եթե ոչ, ապա ինչպես Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հայտարարել, հետագա քայլերի համար մեղավորը Ռուսաստանն է։

Այժմ Վաշինգտոնը սպասում է Մոսկվայի դրական պատասխանին՝ «որքան հնարավոր է շուտ», իսկ այդ պատասխանը, ըստ Ստեփանյանի, Ռուսաստանը կտա, գուցե դա լինի օրերի, վատագույն դեպքում՝ շաբաթների ընթացքում։

Ըստ Ստեփանյանի՝ դժվար որոշումները, որոնց մասին հայտարարում է Նահանգները, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար լինելու են տարածքային փոխզիջումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դուրս է գալիս գրավված տարածքների մի մասից, Ուկրաինան մնացած տարածքները բանավոր կերպով ճանաչում է որպես Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող, և հակամարտությունը սառեցվում է։

Զրուցակցի մեկնաբանմամբ՝ Եվրոպայի դերն էլ այս բանակցություններում լինելու է խաղաղապահ զորքեր ուղարկելու պատրաստակամությունը, ինչը, ըստ նրա, կարևոր որոշում կլինի, քանի որ Թրամփը Ուկրաինայի համար անվտանգային երաշխիքներ չի նախատեսում։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Թրամփը շարունակելու է իր գործողություններն այնքան՝ մինչև չհասնի իր նպատակներին: Եթե տեսնի, որ կողմերից մեկը, օրինակ, Ռուսաստանը դեմ է գնում իրեն, ապա Նահանգների ողջ կարողությունը շրջվելու է Ռուսաստանի դեմ։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ