Բալասանյանները գեղեցկության իրենց սրահի աշխատակցին ազատել են աշխատանքից՝ Սարիկ Մինասյանին աջակցելու համար

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ աղջիկը` արդեն նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահի երկար տարիների աշխատակցին աշխատանքից հեռացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին աջակցելու համար։

Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրիի Ռիժկովի փողոցի վրա գտնվող գեղեցկության սրահը։ Նա, ըստ ամենայնի, անսացել է քեռու` Սամվել Բալասանյանի կոչին։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը օրերս ընդդիմադիր դաշտին կոչ էր արել միանալ ու ՔՊ-ի դեմ հանդես գալ միասնական ճակատով։ Եվ ահա այդ կոչին առաջինը ընտանիքից են արձագանքել` նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի դեմքով։ Նախկին քաղաքապետն ու իր շրջապատը այդպես էլ չեն կարողանում թոթափել նախկին վատ բարքերը։ Տեսնենք, թե ինչպես կգնահատի գյումրեցին Բալասանյանների այս ճղճիմ մանրախնդրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ