ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հարային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։
Մեդիատուրը կազմակերպվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ և կենտրոնի միջոցներով։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հարցազրույց է թվել թուրքական լրատվամիջոցներին: