Նիդերլանդները կարևորում է գործընկերությունը, որն ունենք Հայաստանի հետ, որն արտացոլված է այն փաստաթղթերում, որը մեկս մյուսի հետ ստորագրել ենք՝ ամրապնդելու մեր կապերը ՀՀ-ի և Կառավարության հետ,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը:
«Շատ ուրախ եմ տեսնելու այս երկկողմանի նվիրվածությունը, նվիրումը՝ Հայաստանի հետ: Այսօր մեկ անգամ ևս դրա վառ ապացույցն էր այն քննարկումը, որն ունեցանք նախարար Միրզոյանի հետ, որտեղ մեկ անգամ ևս մենք նշեցինք այն հավակնությունը, որ մենք ունենք՝ ամրապնդելու մեր դիվանագիտական կապերը: Համատեղ ստորագրելով այն համագործակցության փաստաթուղթը՝ մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս մեր հավակնությունը՝ ամրապնդելու քաղաքական, սոցիալական և տնտեսական երկուստեք կապերը և մեկ անգամ ևս վերահաստատելու հիմնաքարային այն սկզբունքները, որ ունենք»,- ասաց նա: