Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Գլխավոր դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը:
Գլխավոր դատախազությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: