44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Վաչե Ջավահիրյանը մի շարք վիրահատություններից ու վերականգնողական շրջանից հետո նոր մասնագիտություն է սովորել և ՏՏ ոլորտում լավ աշխատանք գտել:
Նա օրերս «Գարեգին Նժդեհ» մեդալի է արժանացել, որը վերջինիս փոխանցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Վաչեն պատերազմում ծանր վիրավորվել է, արկի բեկորը վնասել է գլուխը, ինչի հետևանքով նա կորցրել էր դեմքի կեսը, մի աչքի տեսողությունն ու անցել չափազանց բարդ ճանապարհ:Վերջինս չի իմացել պարգևատրման մասին:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են Վաչեն և մյուս զինծառայողները, որոնք պատերազմի հետևանքով ծանր վիրավորւմներ են ստացել, իսկ սյունիք այցն ու պարգևատրումը ունեցել է 2 նպատակ՝ ցույց տալ հերոսներին, որ վերջիններիս սխրանքները չեն մոռացվում և աշխարհին ցույց տալ ինժերենրիայով զբաղվող սյունեցիներին:
Մանրամասները՝ «Սյունիք» հեռուստաընկերության ռեպորտաժում: