Ուկրաինան հաստատում է

Ուկրաինայում պատերազմի ավարտի հնարավորության շուրջ Ջիդդայում բանակցություններից հետո, որում Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունել Վաշինգտոնի առաջարկը՝ 30-օրյա հրադադար հաստատելու, եթե Ռուսաստանը համաձայնի դրան, ԱՄՆ-ը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը երկրին:

Այս մասին մարտի 12-ի գիշերը «Ֆեյսբուք»-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։

«Ես հաստատում ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցությունը վերականգնվել է։ Պայմանագրերը սկսում են իրագործվել։ Պայքարը շարունակվում է»,- գրել է նա։

CNN հեռուստաալիքն ՝լ իր կայքում հայտնել է, որ վերսկսվել են ամերիկյան օգնության մատակարարումները Ուկրաինային՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի:

Ավելի վաղ, ի պատասխան Ջիդդայում կայացած բանակցություններից հետո ուկրաինական հրադադարի համաձայնության, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են Կիևին օգնության անհապաղ վերսկսման մասին։

Բացի այդ, ԱՄՆ-ը խոստացել է անմիջապես վերադառնալ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ