Պարզվեց ՀՀԿ-ին 2018-ից հետո մեդիադաշտում սևացրել են Քոչարյանի լրատվամիջոցները, կարծես ՀՀԿ-ն սուրբ էր. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության ճամբարներում շարունակվող փոխադարձ մեղադրանքներին:

«Ընդդիմության «Սուրբ Կովը» տիտղոսին արժանանալու համար ընդդիմադիր ճամբարներում ակտիվ շարունակվում է «բոշա-փչացած» վիճաբանությունը։

Պարզվեց ՀՀԿ-ին 2018-ից հետո 7 տարի մեդիադաշտում սևացրել են Քոչարյանի լրատվամիջոցները։

Կարծես ՀՀԿ-ն սուրբ էր ու 2018-ին ՀՀԿ-ին ու դրա պարագլխին չէինք մերժել։

Պարզվեց իշխանությունը ճամպրուկ էր, որ Սերժ Սարգսյանը փոխանցել էր Նիկոլ Փաշինյանին։

Փողոց դուրս եկած ժողովուրդն էլ երևի դեմ էր, ուզում էր Սերժը մնա վարչապետ»,- գրել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ