Ձնահյուսի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ փրկարար ծառայությունն անդրադարձել է Արագած լեռան գագաթին որոնողափրկարարական աշխատանքներին, տեղեկացրել, որ դրանք շարունակվում են։

«Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ»,- հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ