Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: