,
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը.
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12,6 տոկոսը.
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը.
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ.Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը.
Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը,
11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: