Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային:
Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2020 թվականից, 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում: