Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում

Այսօր առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո ՌԴ մայրաքաղաք մեկնող մի շարք չվերթներ ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։

Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանը տասնմեկ չվերթ է ստացել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից ժամանեցին Սամարայի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»։

Սարատովի օդանավակայանում վայրէջք է կատարել Բահրեյնից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից հինգ չվերթ։

Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ինքնաթիռները ստանում են վերգետնյա սպասարկում, իսկ ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են ուղեւորների հետ։

Այլընտրանքային օդանավակայաններ մեկնելու պատճառը Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներն էին։

Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ