«Միրատորգ»-ի աշխատակիցը զոհվել է Դոմոդեդովոյի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին « РИА Новости»-ին հայտնել են ընկերությունից։
«Ժամը 05:14-ին անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնասվել են Դոմոդեդովոյի «Միրատորգ» բաշխիչ կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտները: Միջադեպի հետևանքով, ցավոք, կա ընկերության մեկ զոհ և երկու վիրավոր»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով վիրավորների թիվը հասել է հինգի, բացի այդ, վնասվել է 20 ավտոմեքենա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առավոտյան Մոսկվայի ժամանակաով ժամը 04:35-ին ոչնչացվել են դեպի մայրաքաղաք թռչող առաջին անօդաչու սարքերը։ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակումների մի քանի ալիքներ իրականացնել՝ քաղաք ուղարկելով մեկից մի քանի անօդաչու թռչող սարքեր։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մոսկվայի մարզում 91 անօդաչու թռչող սարք է խոցվել, իսկ երկրի ողջ տարածքում՝ ընդհանուր առմամբ, 337 անօդաչու թռչող սարք։
Ռամենսկոեում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա՝ վնասելով յոթ բնակարան, տարհանվել են ինը մեծահասակներ և երեք երեխաներ։ Նրանց տեղավորել են մոտակա դպրոցում և հարազատների մոտ։
Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, հարձակման արդյունքում վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են, գրում է Mash-ը։