Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ արծաթե մեդալակիր։
92 կգ քաշային կարգի եզրափակիչում Կնյազ Իբոյանը 1:12 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուխամեդ Խանիևին։
Քառորդ եզրափակչում Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արտյոմ Իգնատյուկին, կիսաեզրափակիչում 10:0 հաշվով՝ ուկրաինացի Դենիս Սահալյուկին։
Իսկ ահա 125 կգ քաշայինների կարգում Խաչատուր Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր, նա 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ լեհ Միխայիլ Դուբովսկու նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մ23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Լևիկ Միքայելյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Լևիկ Միքայելյանը 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։