Չէ՞ լուրջ դուք մտածում եք գյումրեցու հիշողությունն էդքան կա՞րճ է. այլ ասելիք ու անելիք չունեք, բացի նստել սպասելուց ձեզ վերաբերվող դատական գործերի վճիռներին. Պալյան

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Վարդանիկի գրասենյակից հայտարարություն են տարածել` թե բա Գյումրու ընտրություններում առաջադրվելը բնավ վերջին ճակատամարտը չէ, և որ Վարդան Ղուկասյանն իր պաշտոնավարման ընթացքում 3 նախագահ և 5 վարչապետ է փոխել, վերջում էլ լեգիտիմ ընտրված Վարչապետին ասում են` 6-րդն ես լինելու… Այո, ճիշտ եք, եթե 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը չլիներ, դուք հա էլ կարող էիք առաջադրվել, կեղծել ընտրություններն ու հետո ձեզ «ընտրված» համայնքի ղեկավար հռչակել ու էդ դեպքում հա էլ կկարողանայք վարչապետ փոխել։

Բայց հիմա, քանի որ «ինչքան ուզենք, էդքան էլ կխփենք»-ը չի աշխատում և քանի որ 2018 թվականից հետո մեր երկրում իշխանության գալ հնարավոր է միայն ու բացառապես ազատ, արդար ընտրությունների միջոցով, ստիպված եք համակերպվել էն մտքի հետ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրված ղեկավար է, միևնույն ժամանակ ստիպված եք հաշվի նստել ՀՀ ժողովրդի կատարած ընտրության հետ, իսկ Գյումրիում իշխանություն չեք ունենալու, մոռացե՜ք։

Սա ձեզ արդեն տարիներ շարունակ ասում է, ասել է ու ասելու է գյումրեցին: Բա գիտեի՞ք ժողովրդին վախ մեջ պահելը, համայնքը թալանելը, բանվորներից ու պահակներից «նվիրատվություններ» ստանալը մարսելու էիք, չէ՞ լուրջ դուք մտածում եք գյումրեցու հիշողությունն էդքան կա՞րճ է։ Դուք այլ ասելիք ու անելիք չունեք, բացի նստել սպասելուց ձեզ վերաբերվող դատական գործերի վճիռներին, որոնք մեկը կամ երկուսը չեն, պարոնա՜յք։ Թե բա Գյումրու քաղաքապետ` իյա, իրո՞ք

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ