Իհարկե, հասկանում եմ Քոչարյանի յուրահատուկ սերն առ զուգարաններ, բայց… արձագանք Քոչարյանի գրասենյակի ղեկավարին

ՔՊ կուսակցության անդամ Վովա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասում է՝ «մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»։

Իհարկե հասկանում եմ Քոչարյանի յուրահատուկ սերն առ զուգարաններ, բայց հարկ եմ համարում նախ ընդգծել, որ կառավարող ուժն իր պաշտոնավարման ընթացքում այնքան բան է սարքել՝ ճանապարհներից մինչև դպրոցներ, մանկապարտեզներից՝ բակեր, խաղահրապարակներ, այգիներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, տներ ու բնակարաններ, որ նախկին ոչ մի նախագահի օրոք այդքան չի կառուցվել։ Եվ կառավարող ուժը դա արել է Հայաստանի ողջ տարածքով։ Նախկինում երբեք մարզերում այս ծավալի աշխատանքներ չեն իրականացվել, երբեք։

Իսկ հիմա ավելի կոնկրետանանք Գյումրիի և Քոչարյանի ժամանակաշրջանի Գյումրիի վրա։ Ռոբերտ Քոչարյանը իրեն է վերագրում այդ տարիների ընթացքում Գյումրիում կատարված աշխատանքները։ Մասամբ ճիշտ է անում։ Դեռ կանդրադառնամ, թե որ մասով է նա ճիշտ։

Քոչարյանի նախագահության ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել՝ Քրքորյանի, Հանթսմանի, Ազնավուրի, Կարմիր խաչի ծրագրերով։ Դրանք բոլորը՝ բացառապես բոլորը, իրականացվել են բարերաների միջոցներով՝ Քըրք Քրքորյանի, Ջոն Հանթսմանի, Շարլ Ազնավուրի միջոցներով ու Կարմիր խաչով ու համահայական հիմնադարմի մարաթոնների գումարներով։ Այսինքն՝ պետք է գոհ լինենք, որ Քոչարյանը թույլատրել է, չի խոչընդոտել բարերաների կողմից Գյումրին վերականգնելու՞ն։ Չնայած արժե։ Որովհետև, անդրադառնալով Քոչարյանի՝ այս ծրագրերի հետ կապին, պետք է հարց հղենք պարոն Միկոյանին, որ փոխանցի իր ղեկավարին։

«Պարոն Միկոյան, Գյումրիում բոլորը տեղյակ են, որ օրինակ մարզպետարանի դիմաց կառուցված շենքերը կառուցվել են Հանթսմանի հիմնադրամի միջոցներով։ Եվ խոսում են, որ այդ եռահարկ շենքերը պետք է քառահարկ լինեին, բայց Հանթսմանի փողերը «կերել են» ու ամեն շենքից մեկ հարկ պակաս կառուցել։ Ի՞նչ տեղեկություններ ունի պարոն Քոչարյանը այս ասեկոսեների մասին»։

Եկեք խոստովանենք, որ տրամաբանական պնդում է գյումրեցիների շրջանում։ Քանզի եռահարկ շենքեր Գյումրիում չկան կամ երկրաշարժից հետո չեն կառուցել։ Տրամաբանություն էլ չկա մի քանի երեք հարկանի շենք կառուցել, եթե կարելի է քառահարկ անել՝ մեկ շենք պակաս կառուցելով ու հող խնայելով։ Գյումրիում երկրաշարժից հետո կառուցված բոլոր շենքերը 4 հարկանի են։

Հիմա փորձում եմ մտովի շրջել քաղաքի փողոցներով ու հիշել այդ թվականներին կառուցված գոնե մի շենք, որ կառուցվել է պետության միջոցներով։ Չեմ մտաբերում։ Եթե կա գյումրեցիները կուղղեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ