Հայաստանի հավաքականի ըմբիշ Լևիկ Միքայելյանը մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Լևիկ Միքայելյանը մինչ եզրափակիչ հասնելը երեք գոտեմարտ էր անցկացրել ու երեքում էլ հաղթել մեծ առավելությամբ ու միավորների խոշոր պաշարով՝ 10։0, 12։1 և 11։1։
61 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը ադրբեջանցի մրցակցին հաղթեց 2։1 հաշվով։