Էմմա Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Նախկին ռեժիմը խուճապի մեջ է։ Նրանք ամեն գնով փորձում են պահպանել ժողովրդից տարիներ շարունակ թալանած և յուրացրած ունեցվածքը՝ կիրառելով խուճապի ու ապատեղեկատվության տարբեր մեթոդներ։
Սակայն Գյումրու բնակիչները վճռականորեն տրամադրված են՝ իրենց հստակ խոսքն ասելու առաջիկա ընտրություններում։ Նրանք գիտակցում են, որ անցյալին վերադարձ այլևս չի լինելու, և միայն միասնական ու վճռական քայլերով հնարավոր կլինի ապահովել երկրի զարգացումն ու արդարության հաստատումը։
Գյումրեցիները պատրաստ են ստեղծելու նոր իրականություն, որտեղ օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու արդարությունը կլինեն անխախտ սկզբունքներ։ Անցյալին վերադարձի ճանապարհն այլևս փակ է․ Հայաստանը շարժվելու է առաջ՝ կառուցելով նոր ապագա։