Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գավառի մանկատան զբոսայգու հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.

«Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ