Անպատասխանատուի նման Գյումրին անտերության մատնած Բալասանյանը ԱՄՆ-ում տաքուկ անկյունից կոչ է անում գյումրեցիներին․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բալասանյանի գյոմրեցիներին ուղղված կոչին։

🛑 Վերջին անպատասխանատուի նման Գյումրին անտերության մատնած Բալասանյանը ԱՄՆ-ում տաքուկ անկյունից կոչ է անում գյումրեցիներին։

‼️ Սա նոր անեկդոտ չէ, այլ Հայաստանից քրեական գործերով փախած, ԱՄՆ-ում իր ունեցվածքը վայելող Բալասանյանների միտքն է։

Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, կոլապսի մատնեցին, իսկ հիմա կոչ են անում՝ իբրև Գյումրիի մասին են մտածում։

✅ Նոր բան չկա, Բալասանյանը վաղուց համալրել է Հայաստանից քրեական գործերով փախած, օտար ափերում դիզած հարստությունը վայելող «հայրենասեր-փրկիչների» շարքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ