Համաշխարհային աստղ Ռիհաննան տարածել է ծննդաբերությունից հետո իր ինտիմ և շատ գլամուրային լուսանկարները:
Լուսանկարներում, որոնք նա հրապարակել է Instagram-ի իր էջում՝ ի պատիվ Կանանց միջազգային օրվա, նորաոճ աքսեսուարներով է՝ գրկած իր նորածին որդիներին ծնվելուց ընդամենը մի քանի րոպե անց:
«Ամենահզոր բանը, որ ես երբևէ արել եմ որպես կին․ իմ փոքրիկ հրաշքները», – գրել է Ռիհաննան:
Առաջին լուսանկարում Ռիհաննան մի քանի ոսկյա և մարգարտյա վզնոցներ է կրում, իսկ որդին՝ RZA-ն, պառկած է նրա կրծքին, մյուսում երգչուհին իր երկրորդ երեխային՝ Ռիոտ Ռոուզին, վարդագույն արևային ակնոցով է գրկել։
«Այո, ես ծննդաբերել եմ մարգարիտներով և արևային ակնոցով»,- գրել է նա։ «Մի հարցրեք, շատ բան է տեղի ունեցել»։
Ռիհաննան երկու որդի ունի իր զուգընկերոջից՝ ռեփեր A$AP Rocky-ից։ Զույգը առաջին անգամ հրապարակավ հայտարարել է իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին 2021 թվականի մայիսին, իսկ 2022 թվականին ծնվել է նրանց որդին՝ RZA-ն: