Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները, որտեղից դուրս եկել, ընտրարշավ են իրականացնում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուք»-ի իր էջում կիսվելով ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած իր ելույթի մի հատվածով, գրել է, որ առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները:

«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք՝ ինչում է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը:

Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասեր և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում: Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք, հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման նկուղներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու:

Եվ մենք նրանք պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»,- հայտարարել է Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ