Ծառայել գյումրեցուն և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստահարել. Սարիկ Մինասյան

«Մենք՝ գյումրեցիներս մշտապես հհպարտացել և հպարտանումե նք մեր քաղաքով: Գյումրին ՀՀ զարդն է, արվեստների արհեստների և սպորտի քաղաք, ցավոք այդ զարդը երկար տարիներ զրկված էր այն ուշադրությւոնից, որին արժանի է»:

Այս մասին երեկ՝ Գյումրիում կուսակիցների հետ տեղի գալա միջոցառման ժամանակ հայտարարել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:

Ապա վեջինս շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարությանը՝ հսկայածավալ ներդրումների և ծրագրերի համար, որոնք իրկանացվել է Գյումրիում:

«Քաղաքի զարգացումը պահանջում է, որ համայնքային իշխանությունը շարունակի կառավարության որդեգրած քաղաքականությւոնը և սա եմ ընդունում իմ և մեր թիմի քաղաքականությունը : Ծառայել գյումրեցուն և զարգացնել մեր քաղաքը. սրանք են լինելու մեր ուղենիշերը համայնքային իշխանությունը ստանձնելուց հետո

Այո ծառայել գյումրեցուն, և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստահարե այն, լուծել գյումրեցու խնդիրները և ոչ թե նեղ շրջապատի»,- ասաց Մինասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ