ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 9-ին Գյումրի այցելությանն ու այնտեղ տեղի ունեցած ջերմ ընդունելությանը:
«Վարչապետի Գյումրի այցելությունն ու գյումրեցիների սիրալիր ընդունելությունը ընդդիմության մոտ հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել։
Տասնյակ ընդդիմադիր թեկնածուների դեմքով հանդես եկող ընդդիմությունը մինչ օրս չի հասկացել, որ դեռևս 2018-ին հեղափոխության մեկնարկ տված Գյումրին վաղուց է մերժել իրենց ու իրենց մունետիկներին։ Ու էլի է մերժելու»,- գրել է Չախոյանը՝ հրապարակելով կադրեր քաղաքացիների հետ շփումներից:
Հիշեցնենք՝ Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի է ունեցել գալա միջոցառում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառման ժամանակ խոսել է Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին: