«Սարի պես Գյումրու թիկունքին». «Ընտրիր զարգացումը». Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունների գալա միջոցառումը՝ ամբողջությամբ

«Գյումրեցու և փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ։

Վարչապետն ընդգծել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո փակված է այն էջը, երբ իշխանություններն ընտրություններ էին կեղծում:

Սակայն, նայելով այսօր ընտրություններին մասնակցող որոշ դեմքերի, ժողովուրդը պետք է հիշի, որ եղել են նաև այդպիսի ժամանակներ, երբ ընտրությունները կեղծվում էին:

Եկեք գնանք, նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններին նախորդող շրջանների վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիթորինգ անենք: Խոսույթի 70-80 տոկոսը նվիրված է նրան, թե ինչպես են իշխանությունները կեղծելու ընտրությունները: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։

«2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում դուք որևէ մեկից լսե՞լ եք այդպիսի բան: Չկա նման բան, ընդհանրապես գոյություն չունի: Որևէ մեկի մտքով չի անցնում: Հիմա, որ մարդիկ լսեն, համոզված եմ՝ վեր են թռնելու, որովհետև մոռացել են արդեն: Էլ չկա նման բան: Ու լավ է, որ մոռացել են:

Հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ: Եվ ժողովուրդը պետք է որոշի՝ ինչքանով է ինքը պատրաստ իր ազատությունը, անկախությունը պաշտպանել»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ վարչապետը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր այցելել էր Գյումրի, որի ժամանակ նաև ելույթ է ունեցել Գյումրու համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, որն իր ելույթում նշել է, որ ծառայել գյումրեցուն և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստահարել»։

Ելույթ է ունեցել նաև Փարաքարի համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, իր խոսքում նշել է՝ «Մեր առաջնահերթությունը՝ համայնքի շահը, չի փոխվել և չի փոխվելու. որոշ ուժեր ձեր կողմից իրենց պատվիրակված մանդատը ծառայեցրել են իրենց անձնական, ընտանեկան և կլանային շահերին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալա միջոցառումից հետո զբոսնել է Գյումրիում, որտեղից գյումրեցիների հետ ջերմ կադրեր էր հրապարակել։ Վարչապետը Գյումրիից ուղևորվել է Փարաքար համայնք՝ մեկամսյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ