Ի հեճուկս Երևանյան գրասենյակներից Տավուշը «փրկողների» որոշ խմբերի, Կիրանցում ու Ոսկեպարում մարդիկ ամուր կանգնած են իրենց հողի վրա

Տավուշի մարզ այցելությանս ընթացքում եղել եմ Կիրանց-Ոսկեպար հատվածում։

Այցելել եմ Կիրանցի նորակառույց դպրոց, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի և տեսել սահմանազատման արդյունքում կատարված աշխատանքները։

Ի հեճուկս Երևանյան գրասենյակներից Տավուշը «փրկողների» որոշ խմբերի՝ հուսալքություն տարածելու փորձերին, այստեղ մարդիկ ամուր կանգնած են իրենց հողի վրա. դա են վկայում սահմանամերձ այս հատվածներում տասնյակ նորակառույց բնակարանները, որոնք կառուցվել են կառավարության «16 միլիոն» ծրագրի շրջանակներում։

Իհարկե, սահմանի անվտանգությունը միայն սահմանացծով անցկացված փշալարերը և պատնեշը չեն։ Կա մեծ գայթակղություն ավելիի մասին խոսելու, սակայն, այս ժամանակահատվածում, մեր անվտանգությունը պահանջում է լռություն և շատ աշխատանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ