Ինչու՞ Գյումրիում առաջացավ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն. վարչապետը մանրամասներ է նշել

«Կարծում եմ՝ Գյումրիում սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրությունների պատճառը որոշակիորեն մեծացրել է քաղաքականացման մակարդակը»:

Այս մասին Գյումրիում կուսակիցների հետ տեղի գալա միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին:

«Վերջին տարիներին մեզ ամենաշատն ինչի՞ համար են քննադատում, որ մենք, խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք: Ես համաձայն չեմ. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ չափով այդ գործընթացի շարունակությունն է:

Ի՞նչ նկատի ունեմ. Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդ»-ը ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին:

Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով դիմել էր Գյումրիի ավագանիուն, որպեսզի ավագանին այդ գույքը համայնքին վերադարձնի: Իհարկե, որոշակի պայմաններում «ՔՊ» Գյումրիի ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում կողմ քվեարկեց, բայց, ըստ էության, դա բավարար չէր. պետք է պարզվեր, որ Գյումրի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը: Բայց ամենակարևորը՝ ներդրվում է նոր ինստիտուտ հենց Գյումրիում ևամբողջ ՀՀ-ում, որն արդեն ոչ թե քաղաքական որոշումների, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է համայնքներում իրականացնի ապօրինի սեփականաշնորհված կամ ժողովրդի լեզվով ասված թալանվածը հետ վերադարձնելու գործը:

Այստեղ էր, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Գյումրու ավագանու մի մասը հրաժարական տալով ցույց տվեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակագը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ»,- նշեց վարչապետը:

Ըստ նրա, ավագանին իր հրաժարականով ամիսներ առաջ հռչակել է, որ հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձնելու օրակարգը սպասարկելուց, առաջիկա ընտրությունները այս համատեքստն ու ենթատեքստն ունեն:

Վարչապետի խոսքով, մինչ այդ, սակայն, շատ լավ առիթ կա արձագանքելու մեղադրանքներին, թե արդյո՞ք իրենք հետևողական են ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե՞ այնուամենայնիվ, իրենց կամքը նվազել է կամ գնացել են կոմպրոմիսների:

«Ես կարող եմ միանշանակ ասել՝ ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, այլ դարձել է ինստիտուտ և այլևս ապօրինի գույքը վերադարձը կախված չէ քաղաքական կամքից»,- հավելել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ