Կոտրելու միջոցով գողացել են «Range Rover Evoque»-ի կողային հայելիները

Այսօր՝ մարտի 9-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան շենքերից մեկի բնակիչը իջնելով բակ նկատել է, որ իրեն պատկանող «Range Rover Evoque» մակնիշի ավտոմեքենայի կողային 2 հայելիները կոտրելու միջոցով գողացել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ