Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%, Հայաստանում՝ 44%, Ղրղզստանում՝ 39%:
Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են։ Նրանց դերը անշեղորեն աճում է բոլոր ոլորտներում։ Կանանց աճող դերի օրինակ է ԵՏՀ-ն, որտեղ նրանք կազմում են աշխատողների ընդհանուր թվի 54%-ը։
Յուրաքանչյուրն ունի պատասխանատու պաշտոն և պարտականությունների լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։