Շաբաթվա ամփոփում

1. Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից իր աուդիոուղերձում հայտնել է.«Գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ»:

2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում գերիների նկատմամբ տեղի է ունենում արգելված ներգործություն, շարունակելու են ջանքերը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել՝ եթե տեսանելի քայլեր անեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնան:

3. Հեռակա բանավեճ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև, հնչում են մեղադրանքներ՝ իշխանությունը Փաշինյանին հանձնելու և հեղափոխությանը մասնացելու շուրջ։

4.«Կարծում եմ՝ մարտի 1-ի գործում ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի և քննելու հանգամանքներ կան». արյունալի դեպքերի 17-րդ տարելիցին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

5.Կրկնակի կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը, ԱԺ-ն ընդունել է նախագիծը:

6. Հայ դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթել է Օսկարի 5 անվանակարգում:

7. Թրամփ-Զելենսկի հանդիպումն ուղեկցվել է թեժ բանավեճով, Զելենսկին լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է՝ Զելենսկին կարող է վերադառնալ երբ պատրաստ լինի խաղաղության։ Ի վերջո, կողմերը վերսկսել են աշխատանքը, Զելենսկին էլ հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ