Փարիզը 195 միլիոն եվրոյի զենք կհատկացնի Կիևին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ մտադիր է օգտագործել ռուսական սառեցված ակտիվների տոկոսները՝ Ուկրաինային 195 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության փաթեթ պատրաստելու համար։

Այս մասին նա խոսել է La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այդ գումարը «թույլ կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր, որոնցով զինված են ուկրաինական Mirage 2000-ները»։

Հարցազրույցում Լեկորնուն նշել է նաև Ուկրաինա հին տեխնիկայի, «մասնավորապես AMX-10RC տանկերի և առաջնագծի զրահատեխնիկայի (VAB) տեղափոխումն արագացնելու մասին»։

Հիշեցնենք, որ 2024 թվականին G7-ը համաձայնել է Ուկրաինային համատեղ 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները. միջոցները կտրամադրվեն պաշտոնապես որպես վարկ, բայց կմարվեն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ