«Հայր և որդի Պուտրոսները պատահական կրակոցների զոհ չեն, նրանց սպանել են»․ «Արևելք»

Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի և նախկին նախագահի զինված կողմնակիցների միջև տեղի ունեցող բախումները հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում 700-ից ավելի զոհի մասին։ Հայտնել էինք, որ նրանց մեջ նաև հայեր կան։

«Արևելք»-ի տեղեկություններով, Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ նրանց սպանել են։

«Արևելք»-ը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացել է, որ հայր և որդի Պուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել և կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։

Նշվում է, որ Պուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, և այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։

Հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, «Արևելք»-ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։

Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախոս լինելով, հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, ձգտում են պահել հայկականությունն ու ինքնությունը, որը դարերի ընթացքում նահանջել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ