Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի,- «Կանգ մի´ առ, խայտառակվի´ր մինչև վերջ». Սարիկ Մինասյան

Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի,- «Կանգ մի´ առ, խայտառակվի´ր մինչև վերջ»։ Ակնհայտորեն իրենց առաջադրած երկու կամ ավել թեկնածուներին սատարելու նպատակով Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է բոլորին՝ այդ թվում և ինձ, համոզել, թե ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։ Այդ էժան հերյուրանքը ես բնականաբար հերքեցի և ահա հանրապետականները, իրենց ողորմելի սուտը ճիշտ դարձնելու համար, հրապարակել են իբրև թե իմ կողմից գրված ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Բան այնն է սակայն, որ ամեն ինչում կեղծիքով առաջնորդվող կուսակցությունն այստեղ ևս իրեն չի դավաճանում։

Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)։

Բնականաբար սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։ Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել։

Հ.Գ. Պարոնայք հանրապետականներ, վստահ եմ՝ ձեր փողով առաջադրված թեկնածուներին աջակցելու այլ՝ ավելի արժանապատիվ եղանակներ կան, քան իմ մասին ստեր հորինելը։ Ամոթ է։

Ի դեպ, հաջորդիվ առաջարկում եմ հրապարակել նիստերից իմ մասնակցությամբ նկարներ, անդամավճարի փոխանցման մասին տեղեկություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ