«Սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան»․ Սարիկ Մինասյան

e

Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի՝ «Կանգ մի´ առ, խայտառակվի´ր մինչև վերջ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

«Ակնհայտորեն իրենց առաջադրած երկու կամ ավել թեկնածուներին սատարելու նպատակով Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է բոլորին՝ այդ թվում և ինձ, համոզել, թե ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։ Այդ էժան հերյուրանքը ես բնականաբար հերքեցի և ահա հանրապետականները, իրենց ողորմելի սուտը ճիշտ դարձնելու համար, հրապարակել են իբրև թե իմ կողմից գրված ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Բան այնն է սակայն, որ ամեն ինչում կեղծիքով առաջնորդվող կուսակցությունն այստեղ ևս իրեն չի դավաճանում։

Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)։
Բնականաբար սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։ Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել։

Հ.Գ. Պարոնայք հանրապետականներ, վստահ եմ՝ ձեր փողով առաջադրված թեկնածուներին աջակցելու այլ՝ ավելի արժանապատիվ եղանակներ կան, քան իմ մասին ստեր հորինելը։ Ամոթ է։

Ի դեպ, հաջորդիվ առաջարկում եմ հրապարակել նիստերից իմ մասնակցությամբ նկարներ, անդամավճարի փոխանցման մասին տեղեկություններ»,-նշել է նա:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երբեք չի եղել Հանրապետական կուսակցության անդամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ