Ակցիայի երեք մասնակից ձերբակալվել է

Ակցիայի մասնակից երեք անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Այդ ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակցի և վարորդներից մեկի միջև։ Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը, և մի մեքենա բարձրացավ մայթի վրա, որպեսզի այդ տարբերակով կարողանա անցնել։ Ակցիայի մասնակիցներից մեկը կոտրեց մեքենայի դիմապակին ու հարվածեց վարորդին։ Ակցիայի մասնակիցը պնդում էր, որ նա փորձում էր մեքենան վարել իր ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ