«Հայաստանի համար այսօր երեք հիմնական արտաքին սպառնալիքներ կան»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի համար այսօր երեք հիմնական արտաքին սպառնալիքներն են (ԱՄՆ հինգ և Գերմանիայի երեք քաղաքներում/համալսարաններում իմ ելույթներում եմ նաև սա նշել).

ա/ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ներխուժումը Հայաստան՝ միջանցք զավթելու նպատակով,

բ/ ռուս-ուկրաինական պատերազմի դադարից օգտվելով ԽՍՀՄ-2 վերականգնելու Մոսկվայի ձգտումները,

գ/ Թրամփ-Վենս խելահեղ զույգի պատերազմը Իրանի դեմ և դրա հետևանքները Հայաստանի համար:
Հատկապես այս վերջին՝ գ կետի հարցում, Հայաստանը չպետք է որևէ դաշինք կազմի, հավանություն տա, իր տարածքը տրամադրի և դիվանագիտական որևէ աջակցություն ցույց տա ամերիկյան այս անցողիկ վարչախմբին:

Իրանը եղել է, է և լինելու է Հայաստանի կարևոր, անփոխարինելի հարևանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ