Ծառուկյանի «PR օպերացիայի» փլուզումից հետո ձեր ղալաթներն արեք առանց ՀՀ անունը հիշելու ու ձեր բելառուսներում․ Սաֆարյանը՝ բլոգեր Բելլային

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բելառուսիայում 15-օրյա անազատության մեջ եղած ու Հայաստան բերված տիկտոկեր բլոգերուհի Բելայի մասին բացարձակ վերջերս եմ տեղեկացել։ Ցավոք թե բարեբախտաբար ես իրենց գործունեությանը հետևելու ժամանակ չունեմ։

Գագիկ Ծառուկյանի «հերոսական ու տիտանական» ջանքերով Հայաստան բերվելու «օպերացիայի» մասին տհաճ ու էժան PR-գովազդի ժամանակ շատերը գրեցին էժանագին շոուի մասին’ այն համարելով Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելուն ու «քաղաքական կշիռ» հաղորդելու էժանագին շոու։ Ես նախընտրեցի լռել, որքան էլ նույն կարծիքին էի։

Տեսածս կադրերում կինը վախեցած, ընկճված էր, ուրախ էի, որ մեկ այլ բռնապետի կողմից վտանգված հայի կյանքը փրկված է, ու թքած որ ինչ որ մեկն էլ կնոջը փրկելու տխուր պատմության վրա հակաքրիստոնեական ինքնագովազդ չի անում ու միավորներ չի հավաքում, թեպետ Քրիստոսի արձան է կանգնեցնում Հատիս սարի վրա ու «հանրահռչակում» հայոց քրիստոնեական ազգ լինելը…

Այդ ընթացքում ինստագրամում, տիկտոկում հաճախակի տեսադաշտում հայտնվեցին Բելայի տիկտոկային բաթլները վրացիների, անգամ Ալիևի էն շնիկ Քամրանի ու այլոց հետ։ Ինչ ասեմ’ տխուր զգացողություններ այդ կնոջ բարձր ինքնավստահության մասին, որ կարող է քաղաքականության, պատմության, զարգացումների ու հակամարտության մասին ծանծաղ գիտելիքներով դուրս գալ ազգամիջյան բարդ ու ականապատ դաշտ, այլոց դասեր տալ սոսկ պրիմիտիվ ռազմահայրենասիրության մակարդակով, որը նման իրավիճակներում բավարար չէ, երբեմն անդուր լաչառությամբ ու հիսթերիկայով։ Գիտեմ, որ դրա խորապատկերին ավելի վատերը կան’ անուղեղ, տգետ կամ ծախու դեմքեր, որոնք քոքված ու բջացած թուրքերի հետ բաթլներում խայտառակվում են, խայտառակում ազգին, ու Բելան այդ ֆոնին փառք է։

Այսօր տեսա, որ Ծառուկյանի կողմից փրկված այս տիկինը յախիդնի, թունավոր ու հեգնանքով արձագանքել է նրան, որ ՀՀ ԱԳ նախարարը ԱԺ ամբիոնից ի պատասխան տրված հարցի հայտնել էր, որ ԱԳՆ պաշտոնական հարցում է արել բելոռուսական կողմին ու հավաստիացվել, որ նա կարճաժամկետ կալանքից հետո ազատության մեջ կլինի ու բացառվում է Ադրբեջանին հանձնվելու տարբերակը, ինչի մասին առաջին օրերին Ալեքսանդր Լապշինն ու այլոք ահազանգել էին ու հայերից շատերս էինք անհանգստացած դրանից։ Մի խոսքով, իշխանությունները կանխավ իմացել էին, որ նա ազատության մեջ է լինելու, հանգստացել ու հավելյալ քայլ չէին ձեռնարկել, ինչը հասկանալի է…

Եվ ով զարմանս. Գագիկ Ծառուկյանի «PR օպերացիայի» փլուզումից նեղվել է ոչ թե Գագիկ Ծառուկյանը կամ նրա թիմակիցները, ինչը մի տեղ հասկանալի կլիներ, այլ Բելան, անպատկերացնելի լպիրշ, երախտամոռ, հեգնալից, թունոտ ցեխարձակումներով…

Եվ պատճառը նա է, որ նմաններին ժողովուրդը թև է տալիս, բարձրացնում, քաջալերում, չնկատելու տալիս վրիպումներն ու վտանգավոր արարքները, նրանք էլ ոգևորված ու դերի մեջ մտած քիչ թե շատ ձեռք բերած հանրաճանաչությունից, շուռ են գալիս ապտակում առնվազն իրենց մասին մտածած ու թոկունք կանգնած պետությանը’ վիձիծե լի իշխանությանը չսիրելու պատճառով։

Տո դուք ով դառաք ու ով է ձեզ թույլ տվել այդքան հանդուգն, անաղուհաց ու երախտամոռ լինեք իմ պետության հանդեպ, որը բոլորիս վճարած հարկերից թեկուզ 30 րոպե ու այլ միջոցներ ծախսի ձեր նմանների համար նամակ գրելու, ձեզանով հետաքրքրվելու համար։ Ընդամենը մի արժանիք եք ունեցել, որ դա արվել է, այն է’ հայ եք ու յան ազգանուն ունեք։

Ու եթե հանուն Գագիկ Ծառուկյանի բարեգութ ու Լուկաշենկոյի՝ հայամետ լինելու օպերացիայի դերասան եք դարձել ձեր գիտությամբ կամ տգիտությամբ, ձեր ղալաթներն արեք առանց Հայաստանի Հանրապետության անունը հիշելու ու ձեր բելառուսներում։

Իջեք բեմից, տիկին, ձեր տեղը կոլխոզենֆյուրերի պլանտացիաներում կարտոֆիլ հավաքելն է, ոչ թե ռազմահայրենասիրության տակ տիտոկում գումար աշխատելը և Հայաստանին նսեմացնելը։

Տոժե մնե Կլեոպատրա..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ