ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով գրել կարծիքներ ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնելու իր առաջարկի մասին:
«Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։
Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»,- կից գրել է Արշակյանը: