Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանները:
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում է Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորները պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես տնտեսվար։