Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ-ում իր ներդրումի մասը, տարբեր սցենարներ կդիտարկվեն. Պանկին

Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա չի հայտնվի «կամ ինքնակամ դուրս կգան կամ կվռնդվեն» իրավիճակում, այլ անդամ մյուս երկրները կարող են դիտարկել հետագա համագործակցության ուղիները:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Ոչ ոք, հավանաբար, ոչ մեկին դուրս չի մղի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա: Բայց, հավանաբար, հնարավոր կլինի դիտարկել երկրների միջև հետագա փոխգործակցության ձևերի հարցը: Սա չպետք է ընկալվի որպես «ինքնակամ դուրս գալ կամ վռնդվել» ոչ մի դեպքում, քանի որ ես կարդացել եմ ինչ-որ տարբեր հայտարարություններ», — ասել է Պանկինը:

2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ՝ անհնարին դառնում, նրա խոսքերով՝ «անվերադարձի կետն» անցել է:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Արևմուտքը դրդել է Հայաստանի իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Փաշինյանի խոսքերն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը «դժվարության մեջ է լքել Հայաստանը», նշել է, թե խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ