Պետք չէ նրանց կյանքը դարձնել «առևտրի առարկա». ինչու Խաղաղության պայմանագրում գերիների մասով կետ չկա

Բաքվում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունները, իրականում՝ բեմադրությունները:

Ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են իբրև թե նրանցից կորզված ցուցմունքները, որոնք հիմնականում Հայաստանի դեմ են:

Բաքվում տեղի ունեցող դատավարության ֆարսը բուռն ու էմոցիոնալ է ընկալում հայ հասարակությունը, ինչը բնական է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ բնականաբար, հասկանում է մարդկանց անհանգստությունը, ցավն ու զայրույթը՝ միաժամանակ նշելով, որ քաղաքական ուժերի կողմից թեման շահարկելը և պետությանը գերիների վերադարձի հարցում անգործության համար մեղադրելը անտեղի է: Ըստ նրա՝ հարցը հումանիտար է:

Անդրադառնալով մեկ այլ քննադատության, այն է, որ Խաղաղության պայմանագրում գերիների մասով ոչ մի կետ չկա, պատգամավորն ասում է՝ Խաղաղության պայմանագրում հումանիտար հարցերին շեշտադրում երբևիցե չի եղել, և բանակցային սեղանի շուրջ հնարավոր չէ մարդկային կյանքերը դարձնել «առևտրի առարկա»:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ