Արցախի օկուպացված Վարանդայի, Մարտունու, ինչպես նաեւ Աղդամի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։
Ըստ տեղեկությունների՝ ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
Կատարվում է հետաքննություն։