ՌԴ-ն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենքի մասին Մակրոնի խոսքերը

Ռուսաստանն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները. նրա խոսքում կան «միջուկային շանտաժի նոտաներ», հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մարտի 5-ին Մակրոնը հայտարարել էր, որ ՌԴ-ն սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար, և այդ կապակցությամբ կոչ էր արել ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը: Նա նշել էր, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում առաջատար դերի հարցերում ԱՄՆ-ն փոխել է դիրքորոշումը: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունն անվանել էր «առճակատման տանող»: Նրա խոսքով՝ Մակրոնի խոսքերում կան շատ անճշտություններ. մասնավորապես, ոչինչ չի ասվում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը «յոթ մղոնանոց քայլերով» դեպի Ռոսաստանի սահման առաջանալու և այդ կապակցությամբ Մոսկվայի լեգիտիմ մտահոգության մասին:

«Բայց, իհարկե, Ֆրանսիայի նախագահի հայտարարածը Ռուսաստանի կողմից հաշվի կառնվի իր պաշտպանական պլանավորման մեջ», — ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հավելել են, որ Մակրոնի ելույթում հստակ հնչում են միջուկային շանտաժի նոտաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ