Մեծ ջերմությամբ ենք վերաբերվում այդ տաղանդավոր մարդուն ու պետական գործչին. Զախարովան՝ Հեյդար Ալիևի մասին

Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը:

«Մեր երկրում պահպանում են հիշողությունը և մեծ ջերմությամբ ու հարգանքով են վերաբերվում, այդ թվում՝ մեր ընդհանուր երկրի այդ վառ, արտասովոր, տաղանդավոր մարդուն ու պետական գործչին: Եվ հուշարձանի առաջիկա տեղադրումը կարևոր մշակութային-հումանիտար իրադարձություն կլինի մեր երկրների համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությունը: Նշվում է, որ հուշարձանը կտեղադրվի Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը հարակից այգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ